ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+2 °C, +2 °C ... +10 °C Վաղը`+9 °C
«Հայ հասարակությունն անհամբեր սպասում է հունվարի 1-ին». Կարապետ Պողոսյան
15:48, 28.11.2023 | mamul.am
6030 | 0

Իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հայ հասարակությունն անհամբեր սպասում է հունվարի 1-ին, ճնշող մեծամասնությունը բուդը կտրելուն, գիտակից հատվածը Արցախի գործող նախագահի չարաբաստիկ հրամանի ուժի մեջ մտնելուն և դրա հետևանքներին..
Իրավական առումով, ոչ մի հրաման չի կարող ավելի զորեղ լինել, քան ՀՀ և ԱՀ անկախության հռչակագրերը և դրանց հիման վրա անցկացված հանրաքվեները։
Իհարկե կարելի է օրերով խոսել և թվարկել փաստարկներ, առ այն, որ Արցախի Հանրապետությունը հնարավոր չի լուծարել, այդ առումով շատ լավ կլիներ, եթե անձամբ ԱՀ նախագահը կոնկրետ գործողություններ աներ և գործեր ի նպաստ հայության և ապագայի, բայց իր որոշելիքն է, թե ով կլինի ինքը պատմության մեջ, նիկոլի խամաճիկ պետություն հանձնող մեկը, թե հականիկոլյան պայքարի կարևոր օղակներից...
Իրականում թղթով կլուծարվի, թե կպահպանվի հայկական երկրորդ հանրապետության կարգավիճակը, այնքան էլ էական չի, որովհետև թղթերը անզոր են, եթե չկա կամք և պայքար այն կյանքի կոչելու։
Ստեղծված իրավիճակում առաջնահերթ է ամեն գնով ազատվել կապիտուլյանտից, հզորացնել և միավորել հայ հասարակություն, զուգահեռաբար օգտագործելով ժամանակակից տեխնոլոգիաները խարխլել և անկման հասցնել ադրբեջանական չձևավորված հասարակությունը։
Լավագույն զենքը թշնամու հասարակությունը խարխլելն է, ինչպես օրինակ արվեց Հայաստանում 2018-ին, իսկ ադրբեջանում այս պահին կան բոլոր հնարավոր և բարենպաստ նախադրյալները, հետևաբար պետք է կենտրոնանալ սրա վրա։
Հետևաբար մեզ պետք է ընդամենը ազատվել չարիքի իշխանությունից, կրկին միավորել հասարակությանը և կենտրոնանալ թշնամի պետության ներհասարակական խնդիրների սրմանը նպաստելուն, սա է միակ ճանապարը անկախ, ուժեղ և խաղաղ ապրելու, իսկ Արցախ վերադառնալու համար նախկինների թողած զենքը դեռ բավարար է...»:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր