ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+4 °C, +3 °C ... +9 °C Վաղը`+5 °C
«Ձմռան շեմին Երևանի քաղաքապետարանը որոշել է ծառերի խորը էտ կազմակերպել». Անի Կաղինյան
16:00, 28.11.2023 | mamul.am
1841 | 0

Քաղաքացիական ակտիվիստ Անի Կաղինյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ և տեսանյութ է տարածել՝ գրելով. «Հիմա շատերը կասեն՝ այսքան աղետից հետո ընկել ես Երևան քաղաքի ծառերի հետևից: Այսօր նոյեմբերի 28-ն է, օրացույցային ձմռանը մնացել է ժամեր ու Երևանի քաղաքապետարանը որոշել է ծառերի խորը էտ կազմակերպել Նժդեհի փողոցում և նրա անվան հրապարակում: Գիշերը Երևանում ջերմաստիճանը իջնում է զերոյից ցածր, ես չեմ հասկանում ա՛յ տգիտության մարմնավորումներ, ձեզ ո՞վ է իրավունք տվել սպանդի ենթարկել առողջ ծառերին: Միշտ սնահավատությանը դեմ եմ եղել, բայց ինչքան հասկանում եմ սա սրանց սատանայական ծեսերի մեջա մտնում: Մինչև ե՞րբ է իմ հայրենիքը հոշոտվելու»:

«Ձմռան շեմին Երևանի քաղաքապետարանը որոշել է ծառերի խորը էտ կազմակերպել». Անի Կաղինյան
«Ձմռան շեմին Երևանի քաղաքապետարանը որոշել է ծառերի խորը էտ կազմակերպել». Անի Կաղինյան
Աղբյուրը` Անի Կաղինյան
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր