ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +3 °C ... +11 °C Վաղը`+6 °C
«Քայլեր ձեռնարկելու փոխարեն՝ բիզնեսին կոչ են անում նոր շուկաներ գտնել». Բաբկեն Պիպոյան
16:18, 28.11.2023 | mamul.am
1955 | 0

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանի ֆեյսբուքյան գրառումը. «Լարսը փակվում է, կառավարությունը քայլեր ձեռնարկելու փոխարեն բիզնեսին կոչ է անում նոր շուկաներ գտնել))
Մեկը լինի, հարցնի. ձեր սննդի տեսչությունը քանի՞ երկրի պահանջ է ուսումնասիրել ու լիազոր մարմնի հետ աշխատել անխոչընդոտ արտահանման համար:
Մեկը լինի, հարցնի. քանի՞ երկրի շուկա եք ուումնասիրել, որտեղ գին-որակ համադրությամբ մեր ապրանքը մրցունակ է:
Գործ չկա՞, ոչինչ, կոչի պակաս չկա:
Եթե ինչ-որ մեկին թվում է, թե մյուս երկրները գիշերը չեն քնում ու երազում են Հայաստանից մթերք ներմուծելու մասին՝ չարաչար սխալվում է»:

Աղբյուրը` Բաբկեն Պիպոյան
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր