ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... +8 °C Վաղը`+9 °C
Դանակահարություն` Գագիկ Մելքոնյանի թոռան մասնակցությամբ. նրան չեն կարողանում գտնել
18:36, 28.11.2023 | mamul.am
9738 | 1

Երեկ լրատվամիջոցներում լուր տարածվեց այն մասին, որ «Երևանի իրավատնտեսագիտական և կառավարման» քոլեջում դանակահարություն է տեղի ունեցել պատգամավոր Գագիկ Մելքոնյանի թոռան մասնակցությամբ։ Մելքոնյանի թոռը, ըստ այդ աղբյուրի, դանակահարել է նույն համալսարանի մեկ այլ սանի։ «Հրապարակ»-ին հայտնի է դարձել, որ դեպքի օրը տուժած ուսանողին տեղափոխել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն՝ մարմնական վնասվածքներով։ Հարցաքննության ժամանակ տուժած ուսանողը իրավապահներին ասել է, թե ծառից է ընկել։ Սակայն դեպքի վայր ժամանած ոստիկանները պարզել են, որ վնասվածքը պատճառել է ուսանող Գագիկ Կարենի Մելքոնյանը` պատգամավոր Գագիկ Մելքոյանի թոռը։
Աղբյուրի տեղեկություններով՝ նոյեմբերի 24-ին «Երևանի իրավատնտեսագիտական և կառավարման» քոլեջ կրթահամալիրում տեղի ունեցած դանակահարությունից հետո իրավապահները չեն կարողանում հայտնաբերել նույն քոլեջի ուսանող, ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանի թոռանը՝ Գագիկ Կարենի Մելքոնյանին։

Դեպքի վերաբերյալ ՀՀ ՆԳՆ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվել և ուղարկվել ՀՀ քննչական կոմիտե։ Աղբյուրի տեղեկություններով՝ քննչական կոմիտեն որևէ գործողություն չի նախաձեռնում՝ ենթադրյալ դանակահարությունը բացահայտելու ուղղությամբ։

Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր