ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, -2 °C ... +5 °C Վաղը`+5 °C
Իրանի դեսպանը հանդիպել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցով Ռուսաստանի հատուկ ներկայացուցչի հետ
20:18, 28.11.2023 | mamul.am
1445 | 0

Մոսկվայում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին հանդիպել և զրուցել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցով ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ, դեսպան Իգոր Խովաևի հետ, գրում է parstoday.ir-ը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են այս հարցի կապակցությամբ վերջին զարգացումները և մտքեր են փոխանակել տարածաշրջանային խնդիրների լուծմանն ուղղված մեխանիզմների և հավաքական նախաձեռնությունների առաջխաղացման շուրջ։

Ընդգծելով վստահության ամրապնդմանն ու տարածաշրջանային հարաբերությունների բարելավմանն ուղղված Իսլամական Հանրապետության սկզբունքային քաղաքականությունը, այդ թվում՝ 3+3 ձևաչափի շրջանակներում, Իրանի դեսպանն ընդգծել է Իրանի և Ռուսաստանի միջև համագործակցության կարևորությունը տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման համար։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր