ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
-1 °C, -2 °C ... +4 °C Վաղը`+5 °C
«Ինքն իրեն կարգել է` որպես Հայաստանի վարչապետ». Էդգար Ղազարյան
21:18, 28.11.2023 | mamul.am
2404 | 0

Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանի հետ զրույցում 24TV-ի թղթակիցը հիշեցրեց. «Այսօր Ալեն Սիմոնյանն ԱԺ-ում ասաց, որ 15 օրվա ընթացքում հնարավոր է` խաղաղության պայմանագիրը կնքվի, եթե Բաքուն քաղաքական կամք դրսևորի: Նա նշում է, որ սկզբունքային հարցերի շուրջ համաձայնության եկել են, բայց Բաքուն բոյկոտում է տարբեր հարթակներ: Սիմոնյանը նույնիսկ առանձին երկխոսելու առաջարկ է անում: Դո՞ւք ինչ հնարավորություններ եք տեսնում` պայմանագիր կնքելու»:
ԱԺ-ի նախագահի կողմից նման հայտարարությունը Հայաստանում Սահմանադրական կարգի տապալման դրսևորում է, վստահեցրեց Ղազարյանը: «Արտաքին քաղաքականության հարցերը որոշում և իրագործում է գործադիր իշխանությունը: Օրենսդիր իշխանությունն այդ գործընթացին կարող է մասնակից լինել միայն այն փուլում, երբ որ կստորագրվի որևէ միջպետական համաձայնագիր, միջպետական պայմանագիր, Սահմանադրական դատարանը կքննարկի դրա համապատասխանությունը Սահմանադրությանը: Այնուհետև, նոր դա կարող է քննարկել Ազգային ժողովը և ԱԺ-ի նախագահը տեղականա դրա բովանդակության մասին: Եթե ԱԺ-ի նախագահը հիմա տեղյակ է, թե ինչ բանակցային գործընթաց է գնում, ով մեր երկրում չի հանդիսանում նույնիսկ անվտանգության խորհրդի անդամ, նշանակում է` նա գերազանցել է իր լիազորություններն ավելի շուտ` ինքն իրեն կարգել է` որպես Հայաստանի վարչապետ: Մենք կարող ենք նրա այսօրվա հայտարարությունն ընդունել ի գիտություն, որ ինքն իրեն ավելի բարձր է դասում, քան վարչապետը»:

«Ինքն իրեն կարգել է` որպես Հայաստանի վարչապետ». Էդգար Ղազարյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր