ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
-1 °C, -2 °C ... +4 °C Վաղը`+5 °C
«Արցախն ամբողջությամբ հայաթափելը ռուս-թուրքական համաձայնության շրջանակում է եղել. հաջորդը Հայաստանն է». Խառատյան
22:24, 28.11.2023 | mamul.am
2298 | 0

«Ա1+»-ի հետ զրույցում ազգագրագետ Հրանուշ Խառատյանը՝ անդրադարձավ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի հարձակմանն ու արցախցիների բռնի տեղահանմանը։

Ըստ նրա, անգամ վերջին մեկ տարում շրջափակման ժամանակ Արցախի տարհանման խնդիր չի եղել: Ազգագրագետը հիշեցրեց, որ սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտում բենզինի պահեստի պայթյունից հետո միայն Հակարիի կամուրջը բացեցին, որ «Կարմիր խաչի» առաքելությունը, նաև` Հայաստանից բժիշկներ կարողանան մուտք գործել Արցախ և օգնություն տրամադրեն վիրավորներին։ «Ռուս խաղաղապահներն էլ մարդկանց ասել են՝ քանի ճանապարհը բաց է, կարող եք գնալ, մենք ձեր թիկունքը կպահենք: Գնալու ուղղակի առաջարկ չի եղել, տարբեր ձևերով են ասել։ Խաղաղապահները` ոչ սպաները, հասարակ ռուս զինվորները, որոնք էլի մի լավ օրի չէին, հայերի հետ զրույցում ասել են` քանի բաց ա, գնացեք, մենք կպահենք: Ամեն դեպքում, տարակույս չկա, որ Արցախն ամբողջությամբ հայաթափելը ռուս-թուրքական համաձայնության շրջանակում է եղել։ Պարզ դատողությունն էլ է ասում, որ հաջորդ քայլը Հայաստանն է»,- հավելել է Հ․ Խառատյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

«Արցախն ամբողջությամբ հայաթափելը ռուս-թուրքական համաձայնության շրջանակում է եղել. հաջորդը Հայաստանն է». Խառատյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր