ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
-1 °C, -1 °C ... +9 °C Վաղը`+11 °C
«Աշխարհի 5-րդ վերաբաժանումը Հայաստանի համար նոր աղետ է բերում». Հոխիկյան
12:18, 29.11.2023 | mamul.am
2684 | 0

Լրագրող Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ուկրաինան առաջիկա ամիսների ընթացքում վերջնական կմասնատվի Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջև, Մեծ Բրիտանիայի զորքը պաշտոնապես տեղակայվում է և ռազմաբազա կտեղադրի Ուկրաինայի արևմտյան հատվածում։ Արևմուտքն արդեն դրան է պատրաստում ուկրաինացիներին։
Իսրայելը կստանա Գազայի հատվածի մոտ հայտնաբերված 122 տրիլիոն խմ գազի և 1,7 մլրդ բարել նավթի հանքերը։ Դրանք շահագործելու իրավունքն արդեն ստացել է բրիտանական BP (British petroleum) ընկերությունը։
Արցախին ամբողջությամբ տիրանալուց հետո Ադրբեջանը արդեն մի շարք վայրերում տեղակայել է բրիտանական Anglo-Assian Mining ընկերության սարքավորումները, որպեսզի Կովսականում, Բերձորում, Դրմբոնում, Կաշենում, Գանձասարում զբաղվեն ոսկու և բազմամետաղային հանքերի, ուրանի արդյունահանմամբ։
Բայց այսքանով ամեն ինչ չի ավարտվում։ Աշխարհի 5-րդ վերաբաժանումը Հայաստանի համար նոր աղետ է բերում։ Գերտերությունները դրանց մասին նախապես զգուշացնում են իրենց խամաճիկների բերանով։
Հիշեք առաջիկա 15 օրերի հնարավորության մասին։ Դա պատահական չէ»:

Աղբյուրը` Նաիրի Հոխիկյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր