ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+7 °C, 0 °C ... +7 °C Վաղը`+5 °C
«Մի քանի դրվագ պատմեմ սրանից». Անի Կաղինյան
13:06, 29.11.2023 | mamul.am
3717 | 1

Քաղաքացիական ակտիվիստ Անի Կաղինյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է տարածել՝ գրելով. «Ես չեմ հասկանում ՀՀԿ-անների շրջանակների կողմից սրան ռասկրուտկա անելը: Բայց որ հանրությունը կրկին չմոլորվի, ուզում եմ մի քանի դրվագ պատմել սրանից ու արդեն ինքներդ որոշեք՝ վստահե՞լ, թե՞ ոչ սրան:
Սուրենը Սահակյանը քաղաքացիական դաշտում հայտնվեց Մաշտոցի պուրակից հետո, բայց չգիտեմ ինչի՝ իրեն ներկայացնում էր պուրակի փրկիչներից մեկը: Սա ակտիվացավ 100 դրամ շարժման ժամանակ, հետո երբ շարժումը ավարտվեց, քանի որ տրանսպորտի գինը չթանկացավ ու մինչև օրս 100 ՀՀ դրամ է, սա մի քանի հոգու հետ նստացույց կազմակերպել ու պահանջել մի քանի Երևան քաղաքի չինովնիկի հրաժարական: Արդեն պարզ էր, որ շարժումը մարել է և վերակենդանացնելու ոչ մի շանս չկա: Ու դա լինելու է իրենց պարտության ֆիասկոն, մի քանի հոգով որոշեցինք սրանց խայտառակությունից փրկել: Փրկենք վրանի տեղադրման ակցիայի միջոցով, վրան տեղադրենք քաղաքապետարանի դիմաց, ոստիկանությունը հավաքի սրանց տանի ու տեղից գնան իրենց տներով, որ չխայտառակվեն: Պայմանավորվեցինք սրանք համաձայնեցին: Ես իվենթը անձամբ էի բացել ու խնդրել էի շատ հարգարժան իմ ընկերներին, որ ներկա գտնվեն: Մեր միջոցներով վրաններ գնեցինք, թղթից վրաններ սարքեցինք և գնացինք ակցիայի, սա վերջին րոպեին, թե մենք համաձայն չենք ու ձեր համար ոչ մի պատասխանատվություն չենք կրում ու հայտարարություն արեցին բանավոր և գրավոր, որ մեր հետ կապ չունեն իրենք: Դե ակցիան իհարկե իրականացվեց, վրանները Վալերի Օսիպյանի կողմից առգրավեցին, Արգիշտի Կիվիրյանին տարան ոստիկանության Կենտրոնի բաժին և վարչական վարույթ հարուցեցին, իհարկե բոլորի ներկայությամբ Վալերի Օսիպյանը խոստացավ ու մեկ ամիս հետո վերադարձրեց մեր վրանները: Դրանք մնացին նստացույցի քաղաքապետարանի դիմաց ու նոյեմբերին ցրտերին զուգահեռ անփառունակ ցվրվեցին իրենց տներով: Ի դեպ իրանց հայտարարությունը ու ակցիան կա համացանցում: Ա՛յ սա է Սուրոն:
Շարունակելի...»:

Աղբյուրը` Անի Կաղինյան
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր