ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, -2 °C ... +6 °C Վաղը`+7 °C
«Նախկինների 12000-ին կգա փոխարինելու նիկոլին վճարվող 160000 դրամը». Աննա Մկրտչյան
00:00, 30.11.2023 | mamul.am
2428 | 0

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը գրում է․ «Տարիներ շարունակ ասում եմ, որ 2018 թվականը արհեստական և թշնամիների կողմից իրականացված իշխանազավթում էր:
Ի հակադրություն ասվածին` բերվում է կուտակված դժգոհության փաստը: Որպես «հիմնավոր» հակազդեցություն, ջախջախիչ փաստարկ հիշում են կարմիր գծերը ջնջելն ու տեսախցիկները հանելը:
Դավաճան նիկոլի շարունակականությունն, իհարկե, միայն Արցախի ու Հայաստանի վերացմանը չէ, որ բերելու էր: Այն 2018-ին հայրենիքն ի դեմս երկու պետությունների ստորադասածներին էլ էր հասնելու:
Հինգ տարի անց «նախկին բյուրոկրատական քաշքշուքից», «առաջ ամեն ինչի համար փող էինք տալիս» ասողներին նիկոլն արդեն հիշել է:
Սպանելով պետության դիմադրությունն այլևս անխոչընդոտ շարժվում է դեպի 2018-ին կարմիր գծեր ջնջողները: Չէ՛, կարմիր գծերն իհարկե, չեն ջնջվի, բայց նախկինների 12.000-ին կգա փոխարինելու նիկոլին վճարվող 160.000 դրամը: Իսկ ո՞ւր են հիմա 100 դրամի համար կատաղի մարտեր մղողները: Այնտեղ, որտեղ «անաչառ իրավապաշտպանները, փորձագետները, քաղհասարակությունն ու մտավորականները»:
Հանկարծ չմտածեք, որ զայրանում եմ, թե ինչու էին առաջ բողոքում, առաջ դա համարում դժգոհության հիմնարար առիթ, իսկ հիմա` ոչ: Ընդհակառակը, պնդում եմ, որ բողոքի անգամ թեթև ալիք, դժգոհության անգամ ցածր բարձրաձայնում չի լինելու: Ու շատ պարզ, որովհետև Հայաստանն արդեն զավթված է, Հայաստանն այլևս հայ ղեկավար չունի: Իսկ հայերի երջանիկ ու բարեկեցիկ կյանքն արդեն հինգ տարի է ոչ մի բողոքարար-հեղափոխականի չի հետաքրքրում:
Հ.Գ. Խաբված, օգտագործված, անօգնական, անկարող ու անպաշտպան հասարկություն: Սա ենք դարձել մենք 2018-ի «զարթոնքից, հպարտից, դուխովից…»»:

Աղբյուրը` Աննա Մկրտչյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր