ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+1 °C, +1 °C ... +9 °C Վաղը`+11 °C
«Ո՞ւր եք, այ մտա**ականներ, թե՞ 12-ի ու 160-ի տարբերությունը չեք հասկանում». Տիգրան Վարդանյան
00:48, 30.11.2023 | mamul.am
2352 | 2

ՀՀԿ խորհրդի անդամ Տիգրան Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Կարմիր գծերի տարեկան վճարի համար մեր սիրելի հայրենակիցները տարիներ շարունակ գոռում էին, թե բա թալանու՜մ են, մեր փողերը լափու՜մ են, իսկ հիմա ջայլամի նման իրենց գլուխը մտցրել են հողի մեջ ու մի ծպտուն չեն հանում:
Հանրապետականի ժամանակ տարեկան վճարը կազմում էր ընդամենը 12000 դրամ, իսկ հիմա այն դառնում է 160000 դրամ: Զուտ ուզում եմ հասկանամ էլի, էն մտաՈՌական կոչվածները բան չունե՞ն ասելու: Դե էն, որ 50 դրամ մի բանն ուզում էր թանկանար մի անգամից սրբի դիմակով իրենց գցում էին փողոցները, հարցազրույցներ էին տալիս, թե ինչ վատն են իշխանությունները, թե ոնց են մի կտոր հացի փողը թալանում: Ո՞ւր եք, այ դատարկություններ, թե՞ 12-ի ու 160-ի տարբերությունը չեք հասկանում: Հիմա էլ ձեր ասած մի կտոր հացին չեն կպնում, այլ ձեր տան մի ամբողջ սառնարանին: Երկիրը չեք սիրում, որ պայքարեք, բա ձեր ստամոքսի համար գոնե ոտքի կանգնեք, որովհետև սոված սատկելու եք:
Ձեզ ձեր երկրի մեջ բռնաբարում են, կգոռային նախկին «ընդդիմադիր»-ներն ու նրանց արբանյակները...»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր