ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+1 °C, 0 °C ... +6 °C Վաղը`+5 °C
Էդուարդ Թոփչյանը` քիբերհանցագործների թիրախում
18:30, 29.11.2023 | mamul.am
2486 | 0

Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար ու գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանն ահազանգում է իր դեմ իրականացվող ֆինանսական շանտաժի մասին։
«Սիրելի բարեկամներ,

Երկու օր է` ես հաղորդագրություններ եմ ստանում քիբերհանցագործներից, ովքեր արհեստական բանականության միջոցով ստեղծում են ինձ արատավորող տեսանյութեր:
Վստահեցնում եմ, որ այս տեսանյութերը ոչ մի կապ չունեն ինձ հետ։

Քանի որ ես հրաժարվեցի որևէ գործարքի մեջ մտնել հանցագործների հետ, բոլորովին չեմ բացառում, որ կտարածվեն այդ տեսանյութերը, կամ անձնական նամակներով կուղարկվեն իմ ընկերներին։
Իմ դեմ ուղղված այս քիբերհարձակումը նպատակ ունի ֆինանսական շանտաժ` հաղորդագրությունները դադարեցնելու դիմաց:

Ես բացարձակապես վճռական եմ չխրախուսել քիբեր հանցագործներին։ Խորհրդակցելով Հայաստանի լավագույն մասնագետների հետ` ես հասկացա, որ ցավոք, այսօրվա հնարավորություններով քիբերաշխարհում մենք բոլորս մնում ենք անապահով և խոցելի:
Թույլ տվեք հույս հայտնել, որ այս քիբերհարձակումը կօգնի մեզ բոլորիս համախմբվել քիբերհանցագործների դեմ, ովքեր փորձում են փող աշխատել՝ շանտաժի ենթարկելով ազնիվ և օրինապաշտ մարդկանց»,- գրել է նա։

Տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը, արձագանքելով տեղեկատվությանը, նշում է.

«Հիմա լավ տարածված բան է։ Գտնում են մարդու տեսագրություն, դրա հիման վրա արհեստական բանականությունով գեներացնում պոռնոգրաֆիկ տեսանյութ ու շանտաժի ենթարկում։ Հաստատ վճարել պետք չէ նման դեպքերում։

Իհարկե, կան տղամարդիկ, որոնք ռեալ վիրտուալ քխիկներով են զբաղվում ռեալ արտասահման ի աղջիկների հետ։ Ինչը տեսագրում են ու շանտաժի ենթարկում։ Նման դեպքերը արդեն երևում է, որ արհեստական չեն։ Ու ավելի լավ ա սենց հիմար բաներով չզբաղվել»։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր