ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +3 °C ... +10 °C Վաղը`+6 °C
Գազայի բնակիչները վերադառնում են իրենց տները՝ չնայած զանգվածային ավերածություններին
22:12, 29.11.2023 | mamul.am
1927 | 0

Գազայի հատվածի Խան Յունիս քաղաքի բնակիչները վերադառնում են իրենց տները՝ չնայած զանգվածային ավերածություններին և կյանքի համար անհրաժեշտ պայմանների բացակայությանը։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։ Խան Յունիս քաղաքը ռազմական գործողության մեկնարկից ի վեր (հոկտեմբերի 7) Իսրայելի կողմից ենթարկվել է զանգվածային ռմբակոծությունների: Որոշ թաղամասեր ամբողջությամբ ավերվել են։ Շենքերում, որոնց մի մասը մասամբ վնասվել է, բացակայում են էլեկտրաէներգիան և ջրամատակարարումը:
«Պատերազմի սկզբում մենք լքեցինք մեր տները։ Հրադադարի` ուժի մեջ մտնելուց հետո մենք վերադարձել ենք և տեսնում ենք այս սարսափը։ Մեր թաղամասում կյանքի համար ոչ մի պայման չկա»,- գործակալությանն ասել է Նաբիլ քաղաքի բնակիչ Աբու Տոեմին։ Որոշ ընտանիքներ նախընտրել են հրադադարի օրերին ապրել իրենց տների ավերակներում։ Մարդիկ ստիպված են փողոցում խարույկի վրա ուտելիք պատրաստել։
Երկուշաբթի ՀԱՄԱՍ-ը և Իսրայելը Կատարի և Եգիպտոսի միջնորդությամբ պայմանավորվել են քառօրյա հումանիտար հրադադարը ևս երկու օրով երկարաձգելու շուրջ։ Այսպիսով, հրադադարը գործում է մինչև նոյեմբերի 30-ի առավոտ: ԶԼՄ-ները գրում են, որ Եգիպտոսը, Կատարը, ԱՄՆ-ն և Իսրայելը քննարկում են հրադադարը շարունակելու հնարավորությունը:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր