ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+3 °C, 0 °C ... +6 °C Վաղը`+5 °C
Դադիվանքի նախկին վանահայր Տեր Հովհաննեսը հոգևոր ծառայության կանցնի Եռաբլուրի եկեղեցում
22:24, 29.11.2023 | mamul.am
1435 | 0

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը Դադիվանքի նախկին վանահայր Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանին հոգևոր ծառայության է նշանակել Եռաբլուրի Սրբոց Վարդանանց Նահատակաց եկեղեցում։
Տեղեկությունը «Սպուտնիկ Արմենիայի»-ն հայտնել է Տեր Հովհաննեսը։
«Դեկտեմբերի 1-ից լինելու եմ Եռաբլուրի Սրբոց Վարդանանց Նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվը։ Եռաբլուրում եմ լինելու միշտ` իմ զոհված ընկերների հարազատների ու ծնողների հետ պետք է խոսեմ, շփվեմ… Օրս կանցկացնեմ նրանց հետ։ Եռաբլուրը սրբավայր է, բոլորը պիտի ընդունեն դա. մեր տղաների մասունքներն են այնտեղ։ Ես խոնարհաբար պիտի ծառայեմ այնտեղ»,- նշել է նա։
Տեր Հովհաննեսի խոսքով` ինքը մեծ խանդավառությամբ է ընդունել կաթողիկոսի որոշումը։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
00:00, 25.02.2024
11980 | 0
դեպի վեր