ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+1 °C, -1 °C ... +7 °C Վաղը`+8 °C
Լճաշենի մի քանի հազարամյա փոխադրամիջոցները
23:18, 29.11.2023 | mamul.am
3715 | 0

Դեռևս 1950-ական թվականներից բացահայտված Լճաշենի հնավայրը հատկապես ուշագրավ է ուշբրոնզեդարյան ամբողջական կառքերի և սայլերի օրինակներով, որոնք հայտնաբերվել են դամբարանաբլուրներից։

Լճաշեն , կառքեր, Ք.Ա. 15-14-րդ դարեր , փայտ
Լճաշենը նման կառքերի և սայլերի ամենամեծ փաստագրումն ունի մեկ հուշարձանի տարածքում։
Լճաշեն , կառքեր, Ք.Ա. 15-14-րդ դարեր , փայտ

Հայկական լեռնաշխարհում անվավոր փոխադրամիջոցների վաղագույն օրինակները հայտնի են դեռևս Ք․ա․ 5-4-րդ հազարամյակներից՝ անիվների և սայլերի կավե մանրակերտերի տեսքով։
Խմբաքանդակ որսի տեսարանով, Ք.Ա. 15-14-րդ դդ, Լճաշեն, բրոնզ
Անվավոր փոխադրամիջոցների տարատեսակ պատկերումներ առկա են նաև Հայաստանի ժայռապատկերներում, սակայն անվավոր փոխադրամիջոցների ուղկեցությամբ կատարված թաղումներ փաստագրվում են միայն Ք․Ա 3-րդ հազարամյակի վերջերից։
Երկանիվ սայլի պատկեր, ժայռապատկեր, Հուսո սար, Վայք.
Այս ժամանակաշրջանից սկսած սայլերը (հետագայում նաև կառքերը) օգտագործվում են` որպես մահացած առաջնորդի աճյունը փոխադրող հարմարանքներ։
Երկանիվ սայլի պատկեր, ժայռապատկեր, Հուսո սար, Վայք.

Լճաշենում փոխադրամիջոցների կիրառությամբ թաղումները մեծ տարածում են գտել հատկապես ուշ բորնզեդարում։ Հայտնաբերված սայլերը երկանիվ, քառանիվ և ճաղավոր անիվներով են, իսկ կառքերը բաց թափքով են, պատրաստված են կաղնու փայտից և ծփիից, ունեն փորագրություններ։
Ձիու գանգ` լծված կառքին
Նման դիասայլերով և դիակառքերով թաղում էին հատկապես ցեղերի առաջնորդներին, որոնց հետ դամբարանում տեղադրում էին նաև հարուստ ուղեկցող նյութ, այդ թվում` սայլերն ու կառքերը, դրանց լծված կենդանիները՝ ձիերը, բազմաթիվ մետաղական փոքրիկ արձանիկներ, որոնցով հարդարում էին մահվան թափորի կենդանիներին։
Կառքին լծված ձիու հարդարանքներ, Ք.Ա. 15-14-րդ դդ, Լճաշեն

Ուշբրոնզեդարի ժամանակրջանից հայտնաբերված դիասայլերի և դիակառքերի նմանատիպ 30 օրինակները Հայաստանը դարձնում են կառքերի կուտակման և զարգացման՝ տարածաշրջանի խոշորագույն կենտրոն։
Կառքի ճաղավոր անիվ, Ք․Ա․ 15-14-րդ դդ

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր