ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+1 °C, +1 °C ... +10 °C Վաղը`+11 °C
«***ներին հայկական սրբազան հողից դուրս շպրտելը միայն ու միայն մեր գործն է լինելու». Վարդան Ոսկանյան
00:18, 30.11.2023 | mamul.am
2137 | 0

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է. «Եթե ինչ-որ մեկը հավատում է, թե թշնամու հետ ուժային հավասարակշռության նման խախտման պայմաններում Բաքվի բարբարոսական վարչախումբը սեփական կամքով, որևէ թղթով կամ «միջազգային հանրության» ճնշման տակ դուրս է բերելու իր զինված բաշիբոզուկներին Հայաստանի Հանրապետությունից բռնազավթած թեկուզ մի սանտիմետր տարածքից, ապա նա առնվազն մանկամիտ է։

Այդ բաշիբոզուկներին Հայաստանի և Արցախի հանրապետությունների հայկական սրբազան հողից դուրս շպրտելը միայն ու միայն մեր գործն է լինելու, իսկ դա անելն անհնարին կլինի, քանի դեռ մեզանում առաջնահերթություն է մանկամիտ պատրանքներին տուրք տալը, այլ ոչ թե Հայաստան պետություն-ամրոցի կառուցման նվիրական տեսլականը, ծրագիրը և ճանապարհային քարտեզը կազմելն ու դրանով մեթոդաբար առաջ շարժվելը»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր