ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, -2 °C ... +6 °C Վաղը`+7 °C
«Իրազեկման ակցիաների շրջանակում կազմակերպել ենք խիստ վտանգավոր միջոցառում». «Զանգ»-ի հայտարարությունը
23:48, 29.11.2023 | mamul.am
1785 | 0

Վարչապետ Փաշինյանի հրաժարականի պահանջով ձևավորված «Զանգ» քաղաքացիական նախաձեռնությունը հայտարարություն է տարածել․ «Այսօր պուրակում հայտարարեցինք.

1. Այսօր կարող ենք արձանագրել, որ լուծել ենք իրազեկվածության հարցը Շարժման ստարտի համար։

2. Հիմա մեր խնդիրն է այդ իրազեկվածությունը բերել փողոց։

3. Այս առումով մենք աշխատելու բան ունենք։ Դրա համար մենք սկսել ենք ու կշարունակենք ցերեկային իրազեկող բնույթի ակցիաներ իրականացնել՝ առանց ոստիկանների ու լրագրողների գերկենտրոնացման։

4. Այսօր ցերեկային իրազեկման մեր ակցիաների շրջանակում մենք կազմակերպել ենք խիստ վտանգավոր միջոցառում, որը պետք չէ կրկնել տնային պայմաններում. մենք պայթեցրել ենք Նիկոլ Փաշինյանի թեզերն ու խոստումները։ Այդ ակցիան կարող եք տեսնել այստեղ (https://fb.watch/oDc3SwboRx/?mibextid=Nif5oz)։

5. Մեր խնդիրն է մի մակարդակ բարձրանալը, որ այն մարդիկ, որոնք համակարծիք են մեզ հետ, մեզ ասում են՝ լավ եք անում և այլն, հենց ֆիզիկապես դրսևորեն իրենց վերաբերմունքը։

6. Վաղը և մյուս օրը յոթին հանդիպելու մասին հիմա չենք պայմանավորվում, որովհետև այս երկու օրերին մենք աշխատելու ենք մարդկանց հետ ու այստեղ ենք հանդիպելու շաբաթ օրը ժամը 15:00-ին։ Հանդիպման մասին մենք հանդես կգանք լրացուցիչ հայտարարությամբ։

7. Մենք հասկանում ենք, որ կան քաղաքացիներ, որոնք անոնիմ մնալու խնդիր ունեն, որոնք աշխատում են պետական ապարատում, բայց համակարծիք են մեզ հետ, սակայն որոշակի կաշկանդվածություն ունեն, ինչքան էլ ցանկանում են միանալ մեզ։ Դրա համար մեքենա ունեցող մեր քաղաքացիներին մենք առաջարկում ենք եկող երկուշաբթի առավոտյան 08:00-09:00 և երեկոյան 15:00-21:00 ընթացքում դուրս գալ մայրաքաղաքի կենտրոնական փողոցներ ու պարզապես դանդաղ վարել իրենց փոխադրամիջոցները, որպեսզի մենք քարտեզի վրա բավականին բարդ պատկեր ունենանք։ Պարեկային ծառայությունն այդպիսով զբաղվելու սֆերա կունենա, մենք էլ մեր գործերով կզբաղվենք։ Իսկ նրանք, որոնք անանուն մնալու կաշկանդվածություն չունեն, մենք կոչ ենք անում այս ակցիային մասնակցել ու զուգահեռ ուղիղ եթերներ անել՝ խոսելով մեր առաջ ծառացած խնդիրների ու դրանց դիմակայելու կարևորության մասին»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր