ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+4 °C, -2 °C ... +5 °C Վաղը`+7 °C
Լոռին կունենա իր «Թումո» կենտրոնը
23:54, 29.11.2023 | mamul.am
3029 | 0

«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը տեղեկացնում է. «Թատերական հրապարակ 1/1։ Վանաձոր քաղաքի այս հասցեն այսուհետ յուրահատուկ է մեզ համար։ Այստեղ կտեղակայվի Լոռու երկար սպասված Թումո կենտրոնը՝ Թումո Վանաձորը։
Պետական գույքի կառավարման կոմիտեի և Վանաձորի ավագանու որոշմամբ «Թումո»-ին անհատույց օգտագործման իրավունքով վստահված շենքը կվերանորոգվի նվազագույն միջամտություններով և կպահպանի իր ճարտարապետական ամբողջականությունը:
Իսկ լոռեցի թումոցիների առաջին խմբին կդիմավորենք 2026 թվականին»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր