ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+7 °C, 0 °C ... +7 °C Վաղը`+5 °C
Ինչո՞ւ Սամվել Բաբայանը եկավ քննիչ հանձնաժողով. «Ժողովուրդ»
09:18, 30.11.2023 | mamul.am
1384 | 0

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը երեկ հրավիրվել էր 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողով: Հիշեցնենք, որ նույն Քննիչ հանձնաժողովի ձեւավորման սկզբնական փուլում Սամվել Բաբայանը՝ որպես արտախորհրդարանական ուժի ղեկավար, մասնակցում էր հանձնաժողովի աշխատանքներին: Նա հետո հայտարարեց, թե խաղի կանոնները չեն պահպանվում հանձնաժողովում, ու ինքն այլևս չի մասնակցելու դրա աշխատանքներին:

«Եթե կան խաղի կանոններ, եթե խաղի կանոնները չեք պահում, չի ստացվում: Եթե ինչ-որ մեկին անուն ունեն խայտառակելու, ես չունեմ»,- ասել էր նա:
Այսօր արդեն փաստացի իրավիճակ է փոխվել, ու Սամվել Բաբայանը հրավիրյալի կարգավիճակով գալիս է հանձնաժողով:

Հետաքրքրվել ենք Սամվել Բաբայանից՝ ինչ է արդյոք փոխվել հիմա, որ համաձայնել է նորից գալ հանձնաժողով, արդյոք հիմա խաղի կանոնները պահպանվում են: «Փոխվել է այն՝ ընդդիմությունն ասել է՝ Սամվել Բաբայանը հանձնաժողովում չպետք է լինի որպես անդամ, այլ պետք է պատասխան տա իր արածների համար: Ինձ հրավիրել են, ես էլ եկել եմ: Ես հանձնաժողովի անդամ չեմ, պատասխանատու չեմ, չգիտեմ՝ պահպանվում է, թե ոչ»,- ասել է Բաբայանը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր