ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +3 °C ... +11 °C Վաղը`+10 °C
Դանակահարություն՝ «Երևան սիթի»-ում
11:06, 30.11.2023 | mamul.am
8166 | 0

Նոյեմբերի 28-ին «Երևան սիթի» սուպերմարկետի պատասխանատուների մասնակցությամբ հերթական դանակահարությունն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:15-ի սահմաններում «Երևան» բժշկական կենտրոնից ՀՀ ՆԳՆ Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ դանակահարված վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ վիրավորը ազդրի շրջանում ստացել է բազմակի վնասվածքներ, գտնվում է վիրահատարանում, և չի կարող կատարվածի մասին բացատրություն տալ: Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության և անչափահասների գործերով բաժանմունքների ծառայողները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ 19-ամյա Հակոբ Կ-ն է: Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 15:30-ի սահմաններում, պարզաբանումներ կատարելու նպատակով ոմն Մհերը և նրա եղբայր Դավիթը իրենց ընկերների հետ եկել են Հակոբ Կ-ի աշխատանքի վայր, որտեղ վիճաբանել են, այն վերածվել է ծեծկռտուքի ու դանակահարության: Վիրավոր Հակոբ Կ-ն աշխատում է «Երևան սիթի» սուպերմարկետի բաժնի պատասխանատու, իսկ Դավիթ Ա-ն՝ «Երևան սիթի» սուպերմարկետի հսկիչ-խորհրդատու:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր