ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+1 °C, +1 °C ... +10 °C Վաղը`+11 °C
ԱԱԾ տնօրենին ու տեղակալներին այսուհետ կնշանակի և կազատի վարչապետը
12:18, 30.11.2023 | mamul.am
2660 | 0

Կառավարությունն այսօրվա նիստում ընդունել է «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը, որի՝ «Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը» բաժնում կարդում ենք. «Ներկայում գործող կարգավորումների պայմաններում ստացվում է, որ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի և տնօրենի տեղակալների պաշտոնները զինվորական ծառայության պաշտոններ են: Ծառայության տնօրենին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հանրապետության նախագահը՝ վարչապետի առաջարկությամբ: Հաշվի առնելով այն, որ «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ ծառայությունը վարչապետին ենթակա մարմին է, մինչդեռ ծառայության տնօրենը և տնօրենի տեղակալները ներկայիս կարգավորումների համաձայն պաշտոնի նշանակվում և պաշտոնից ազատվում են նախագահի կողմից, անհրաժեշտ է վերանայել գործող կարգավորումներն այնպես, որ նշված անձանց պաշտոնի նշանակի և պաշտոնից ազատի վարչապետը՝ նկատի ունենալով ծառայության՝ վերջինիս ենթակա լինելը»,- նշված է տեքստում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր