ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+4 °C, +4 °C ... +9 °C Վաղը`+9 °C
«Ամենը արդար է, ու նիկոլենք լավ են անում. շարունակեք քաղաքականությամբ չզբաղվել». Հովհաննես Ավետիսյան
03:06, 01.12.2023 | mamul.am
2763 | 0

Հանրային կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մարդկանց շարունակաբար ասում ենք հարկավոր է քաղաքականությամբ զբաղվել, որ մենք որոշողը լինենք, թե մեր միջավայրն ինչպիսին պետք է լինի: Չեն ուզում, խուսափում են, ավելին՝ քաղաքականությամբ զբաղվելը համարում են անբարոյականություն:
Ու սրանով հանդերձ, երբ այդ քաղաքականության հետևանքով որոշումներ են կայացվում իրենց ոչ հաճելի, սկսում են հայհոյել: Մարդիկ, բա ի՞նչ էիք ուզում, դուք չեք ուզել զբաղվել, ասել եք մեկ է ձեր համար, ինչ ուզում եք որոշեք, ասել եք, որ ձեր փոխարեն որոշեն:
Է, բա սրանք էլ բոլորիս փոխարեն որոշում են, հապա ինչի եք խառնվել իրար:
Կենտրոնում կայանելը թանկացնում են տասնապատիկ ու լիքը մարդ խառնվել է իրար: Այն ինչ ամեն ինչ արդար է: Հա, անկեղծ, ամենը արդար է, ու նիկոլենք լավ են անում: Դուք էլ շարունակեք զբաղվել ձեր գործերով, քաղաքականությամբ հանկարծ չհետաքրքվեք»:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր