ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+2 °C, 0 °C ... +8 °C Վաղը`+9 °C
«Բաքվում պաշտոնապես պահվում է 55 հայ, սրանից զատ՝ Ադրբեջանում գերեվարվել է առնվազն 80 անձ». Սահակյան
13:18, 30.11.2023 | mamul.am
1358 | 0

«Մեդիա կենտրոն»-ում՝ «Գերիների հնարավոր վերադարձ․ միջազգային իրավունք և արդարադատություն» թեմայով քննարկման ժամանակ, միջազգային իրավունքի մասնագետ Սիրանուշ Սահակյանը հայտնել է Ադրբեջանում պահվող գերիների թիվը. «Այս պահին Բաքվում պաշտոնապես պահվում են 55 հայեր, նրանք ունեն տարբեր կարգավիճակներ՝ քաղաքացիական գերիներ, ռազմագերիներ, քաղաքական հետապնդման ենթարկվող բանտարկյալներ: Թվային տվյալներով՝ 6 քաղաքացիական անձինք, 41 ռազմագերիներ և 8 նախկին բարձրաստիճան քաղաքական և զինվորական գործիչներ, ովքեր համարվում են քաղբանտարկյալներ: Սա ընդամենը պաշտոնականացված թիվն է, սրանից զատ, Ադրբեջանում գերեվարվել են առնվազն 80 ռազմագերիներ ու քաղաքացիական անձինք, որոնց ճակատագրերի պարզման ուղղությամբ որևէ քայլ չի իրականացվում»,- ասել է Սահակյանը:

«Բաքվում պաշտոնապես պահվում է 55 հայ, սրանից զատ՝ Ադրբեջանում գերեվարվել է առնվազն 80 անձ». Սահակյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր