ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... +9 °C Վաղը`+11 °C
«Շահրամանյանը բանակցություններ չի վարում Ադրբեջանի ներկայացուցիչների հետ». Վ. Գրիգորյան
14:30, 30.11.2023 | mamul.am
1425 | 0

Սամվել Շահրամանյանն այս պահին բանակցություններ չի վարում Ադրբեջանի ներկայացուցիչների հետ, եթե բանակցություն լիներ՝ Արցախի նախագահի աշխատակազմը համապատասխան հայտարարությամբ հանդես կգար, թաքցնելու որևէ բան չկա, «Ազատության» հետ զրույցում նշել է Արցախի նախագահի խորհրդական Վլադիմիր Գրիգորյանը։

Նախօրեին Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը պնդել էր, թե Սամվել Շահրամանյանը բանակցում է, ամեն օր զանգում է Բաքու, խոսում է։

Արցախի նախագահի խորհրդականը չի բացառել, որ տեխնիկական հարցերի շուրջ Շահրամանյանը կարող է շփումներ ունենալ ադրբեջանական կողմի հետ, մասնավորապես՝ Բաքվում գտնվող գերիների հարցով: «Եթե Արցախի նախկին նախագահները կապվում են կամ մեր մյուս քաղաքացիները, ովքեր այս պահին գերեվարված են, որոշակի կապի ստեղծում է տեղի ունենում... Ես չեմ կարող ասել, մենք դա կարո՞ղ ենք համարել շփում, թե՞՝ ոչ, կարող ենք ենթադրել, որ դա զուտ տեխնիկական հարցեր կարող են լինել»,- ասել է Գրիգորյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր