ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +3 °C ... +9 °C Վաղը`+9 °C
«Շատ տհաճ տեսանյութ է տարածվում». Աշոտ Սարգսյան
16:00, 30.11.2023 | mamul.am
12595 | 4

Երևանի ավագանու նախկին անդամ Աշոտ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Շատ տհաճ տեսարան ու տեսանյութ է տարածվում, որ ինչ որ տղա մոտենում է օտարերկրացի առաքիչին ու վիրավորելով պահանջում, որ զինվորական բուշլատը հանի: Անընդունելի եմ համարում նման դրսևորումները, զինվորական համազգեստի կրման կանոնը հսկելը ռազմական ոստիկանության տիրույթում է, ու «ինքնադատաստան» անելը ճիշտ չեմ համարում, հատկապես, երբ այդ պրոցեսն ուղեկցվում է նկարահանումով հանրությանը ցույց տալու համար: Շատ ավելի մարդկային և արդար կլիներ, տալ այդ առաքիչին այլ հագուստ՝ խնդրելով փոխել զինվորականը, այ դա կլիներ շատ հայրենասիրական և մարդկային քայլ:
Ցավոք սրտի բազմաթիվ գյուղերում, շինհրապարակներում և տասնյակ այլ վայրերում չլինելով զինվորական կրում են այդ համազգեստը, որը ճիշտ չեմ համարում, բայց ինքնադատաստանն էլ անընդունելի եմ համարում:
Ի դեպ, զինվորական համազգեստը ազատ վաճառվում է խանութներում ու վերնիսաժում և այդ առումով հասանելի է բոլորին»:

Տեսանյութի վերաբերյալ գրառում է կատարել նաև քաղաքագետ Մովսես Հարությունյանը. «Էս ի՞նչ խայտառակություն է, էս ի՞նչ ոճ է։
Էս մարդն ի՞նչ մեղք ունի, որ այդ հագուստը խանութում վաճառում են, իսկ եթե արգելված է կոնկրետ այս տեսակը օրենքով կրելը` դրա համար կան իրավապահ մարմիններ ու համապատասխան օրենք։
Հլը պատկերացրեք, դրսում մեկը մեր սփյուռքահայերի հետ սենց վարվեր` ի՜նչ շուխուռ էինք դրել»:

Աղբյուրը` Աշոտ Սարգսյան
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր