ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+4 °C, +3 °C ... +10 °C Վաղը`+11 °C
«Բեռնատարները Վերին Լարսի անցակետից ետ են վերադառնում». ԱԺ պատգամավոր
16:24, 30.11.2023 | mamul.am
3401 | 1

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն իր էջում գրում է․ «Իմ տեղեկություններով, այս օրերին գյուղմթերքով բեռնված բազմաթիվ բեռնատարներ Վերին Լարսի անցակետից ետ են վերադառնում։
Բեռնատարների վարորդները, տնտեսվարողները ահազանգում են, որ ֆիտոսանիտարիայի ուժեղացված հսկողության արդյունքում արձանագրվում են խախտումներ, և իրենց թույլ չի տրվում անցնել սահմանը։
Բազմաթիվ բեռնատարների վարորդներ էլ տեղեկանալով ստեղծված իրավիճակի մասին, Վերին Լարս չհասած ետ են վերադառնում Հայաստան։
Այսպես շարունակվելու դեպքում տնտեսվարողները կկրեն ահռելի, լրջագույն վնասներ։ Բազմիցս նշել եմ, որ սա աղետալի հետևանքներ կարող է ունենալ մեր տնտեսության համար։
Խնդրի կապակցությամբ գրություն եմ ուղարկել Էկոնոմիկայի նախարարությանը։ Անհապաղ միջոցներ չձեռնարկելու դեպքում մեր հայրենակիցները կկրեն հազարավոր դոլարների վնասներ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
23:36, 03.03.2024
1027 | 0
դեպի վեր