ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +2 °C ... +12 °C Վաղը`+10 °C
«Բեռնաթափել չի նշանակում Երևանը դարձնել հարուստների «դուքանը»». Արշակ Սարգսյան
17:00, 30.11.2023 | mamul.am
2274 | 1

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Երևանի կետրոնի բեռնաթափմանը դեմ լինելը շատ սխալ կլինի, ուղղակի նպատակը վարորդներից ահռելի փող կորզելը չպետք է լինի, այլ` մեր քաղաքացիների համար հարմարավետ պայմանների ստեղծումը։
Բեռնաթափել չի նշանակում Երևանը դարձնել հարուստների «դուքանը»:
Բեռնաթափել Երևանը խցանումներից նշանակում է ապահովվել բոլոր Երևանցիների համար հարմարավետ քաղաք, այլ ոչ թե՝ ով ունի շատ փող, նա պետք է հարմարավետ զգա մեր` բոլորիս Երևանում, իսկ ով հազիվ մի կերպ աշխատում է իր տունը պահելու համար, նա չպետք է հարմարավետ զգա իրեն։
Սա ռեստորան չէ, որ ով կարող է՝ կգնա, ով չի կարող չի գնա. սա հանրային նշանակության հարց է, հետևաբար բոլորը պետք է կարողանան իրենց թույլ տալ օգտվել խելացի առաջարկվող ծրագրերից։
Կարմիր գծերի դեմ լինելը կամ չլինելը երկրորդային է, պետք է ծրագիրն այնպես լինի, որ համ քաղաքացին ապրի ազատ իր Երևանում, համ քաղաքապետարանը կարողանա ճիշտ կառավարել այն։
Քաղաքապետարանը պետք է կատարի իր գործառույթներն այնպես, որ ապահովվի ժողովրդի բարեկեցիկ կյանքը՝ անկախ նրանից, թե ով է այդ քաղաքացին»:

Աղբյուրը` Արշակ Սարգսյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր