ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +2 °C ... +11 °C Վաղը`+11 °C
«Պատժում են Երևանում մի 40 անուն փողոցներում բնակվելու համար». Գարիկ Քեռյան
01:06, 01.12.2023 | mamul.am
5615 | 1

Քաղաքագետ Գարիկ Քեռյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երևանի կենտրոնում բնակվողները բոլորը դոլարային միլիոնատերեր չեն: Եթե քաղաքացին թոշակառու է կամ ստանում է սովորական աշխատավարձ, բնակվում է կենտրոնում արդեն վաղուց, բնակարանն էլ ստացել է ոչ թե անկախության ժամանակ այլ ձրի, խորհրդային կարգերի ժամանակ և ունի համեստ մի մեքենա իր կենցաղային կարիքները հոգալու համար, ինչպես է վճարելու 160000 դրամ կայանատեղիի համար: Արդյոք սա չի նշանակում մարդու իրավունքների ոտնահարում: Ստացվում է, որ ոչ միայն թոշակառուները, այլև հազարավոր և տասնյակ հազարավոր մտավորականներ, ուսուցիչներ, բյուջետային աշխատողներ, սպասարկման և այլ ոլորտների աշխատողներ օրենքով զրկվում են մեքենա ունենալու իրավունքից: Կենտրոնը բեռնաթափելու այլ տարբերակներ չկա՞ն: Քաղաքացուն պատժում են Երևանում մի քառասուն անուն փողոցներում բնակվելու և եթե բակում տեղ չունեն փողոցում մեքենան կայանելու համար: Այս գրառումը չէի անի եթե 12000 դրամը ամբողջ Երևանի համար դարձնեին 24000, դա ինչ-որ տեղ կարելի էր հասկանալ: Կոչ եմ անում մարդու իրավունքների պաշտպանին այս հարցը դարձնել քննարկման առարկա»:

Աղբյուրը` Գարիկ Քեռյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր