ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, -2 °C ... +6 °C Վաղը`+7 °C
«Կրկին «ռըսի օրհնած սապոգի» կենսական հետաքրքրությունների շրջանակում ենք հայտնվում». Արմեն Մովսիսյան
00:36, 01.12.2023 | mamul.am
2072 | 0

Երգիչ-երգահան Արմեն Մովսիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ուկրաինական պատերազմի «չհաղթանակը» կողմերին կստիպի գնալ կորեական տարբերակի։ Սա ի՞նչ է նշանակում Հայաստանի համար։ Մենք կրկին «ռըսի օրհնած սապոգի» կենսական հետաքրքրությունների շրջանակում ենք հայտնվում կամ մնում ինչպես կուզեք անվանեք։ Հայկական քաղաքական միտքը առավել քան երբևէ պետք է հասունություն ու իմաստություն դրսևորի անկորուստ դուրս գալու այս թոհ ու բոհից։ Հիշենք` լավ կամ վատ, բարեկամ կամ թշնամի ձևակերպումները քաղաքականության մեջ չկան ու Ռուսաստանը մեր բարեկամը չէ, այն իր քաղաքական շահն է հետապնդում ու հետապնդելու է ու ասենք վառել սեփական մայրաքաղաքը 10 միլիոն զոհել առաջին համաշխարհային ու քաղաքացիական պատերազմում, 150 հազար զոհել սովետ-ֆիննական պատերազմում, 27 միլիոն երկրորդ համաշխարհայինում, 200 հազար ռուս ուկրանիական պատերազմում իր համար հաշիվ չէ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր