ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +3 °C ... +9 °C Վաղը`+6 °C
Չարենցավան-Երևան երթուղու միկրոավտոբուսի վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամահ է եղել
20:54, 30.11.2023 | mamul.am
5980 | 0

Նոյեմբերի 28-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 08:00-ի սահմաններում «Չարենցավան» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Չարենցավանի բաժին ահազանգ է ստացվել, որ Չարենցավան քաղաքի «Հաստոցաշինարարական գործարան»-ի մոտ վթարի հետևանքով իրենց մոտ մահացած վիճակում անհայտ քաղաքացի են տեղափոխել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Չարենցավանի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:

Ոստիկանները պարզել են, որ մահացածը Կոտայքի մարզի բնակիչ 70-ամյա Սերյոժա Սարուխանյանն է: Նրա հարազատները հայտնել են, որ նույն օրը ժամը 07:55-ի սահմաններում Չարենցավան-Երևան երթուղին սպասարկող ГАЗель մակնիշի ավտոմեքենան վարելիս Չարենցավան քաղաքի Շինարարների փողոցում Ս. Սարուխանյանը հանկարծամահ է եղել, ինչի հետևանքով ավտոմեքենան բախվել է մայթեզրին գտնվող ծառին ու քարե պարսպին:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր