ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+7 °C, 0 °C ... +7 °C Վաղը`+5 °C
Ալավերդու համայնքապետարանի ՔՊ-ական խմբակցությունն անվստահություն է հայտնել ընդդիմադիր համայնքապետին
22:36, 30.11.2023 | mamul.am
1871 | 1

Ալավերդու ընդդիմադիր համայնքապետ Արկադի Թամազյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է. «Ալավերդի համայնքի սիրելի՛ բնակիչներ,
Այսօր օրենքի խախտումով Ալավերդու համայնքապետարան է ներկայացվել Ալավերդի համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու վերաբերյալ` ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության որոշումը:
Մեկ տարվա ընթացքում տարաբնույթ հերյուրանքներից, շահարկումներից, սուտ և մտացածին խոսակցություններից հետո այն սպասելի էր թե՛ իմ, թե՛ մեր բնակիչների համար։
Սակայն այստեղ իրապես ցավալի է մեկ հանգամանք. բնակչության վստահության շնորհիվ ավագանու անդամի կարգավիճակ ստացած, սակայն անձնական շահի և ցանկությունների կատարման համար օգտագործված առնետի ընտրած ճանապարհը։
Բոլորս գիտենք՝ առնետի ճանապարհն ավարտվում է թակարդում։
Սիրելի՛ ալավերդցիներ, վերահաստատում եմ, որ մենք շարունակում ենք ծառայությունը ի շահ Ալավերդի համայնքի և ի շահ մեր բնակչի։ Մենք մեր հնարավորություններն օգտագործել ենք միայն Ալավերդին ամեն եկող օրվա հետ ավելի լավը դարձնելու համար՝ վստահ լինելով, որ դա է գնահատականի արժանանալու միակ բանաձևը։
Ալավերդիում իշխանությունը ձևավորվել է ձեր ընտրության շնորհիվ, և իշխանությունը հենց ձերն է։
Ձեր վստահությունը մեզ համար ամենաթանկն ու կարևորն է, և վստահեցնում ենք՝ ձեզ հետ միասին չենք թողնելու, որ մի խումբ արկածախնդիրներ խլեն ձեր իշխանությունը։
Եվս մեկ անգամ շնորհակալ եմ Ձեզ վստահության և աջակցության համար»։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր