ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+4 °C, +4 °C ... +9 °C Վաղը`+9 °C
«Գրեթե բոլոր «ճակատամարտերում» Ցուկերբերգը պարտվում է Մասքին». Սամվել Մարտիրոսյան
23:54, 30.11.2023 | mamul.am
2338 | 0

Ծրագրավորող Սամվել Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գրեթե բոլոր «ճակատամարտերում» Մարք Ցուկերբերգը պարտվում ա Իլոն Մասքին։ Ինձ թվում ա, որ դրա պատճառը մեկն ա՝ Մարքը միշտ փորձում ա մրցել Մասքի հետ, իսկ Մասքը տիեզերքի։
Threads սոցիալական կայքը հայփի վրա կարողացավ մի փոքր փոշի բարձրացնել քիչ թե շատ հանդարտված ոլորտի վրա, բայց նույն կերպ շուտ էլ նստեց, որովհետև Threads սոցիալական կայքի/հավելվածի նպատակը մեկն էր՝ մրցել X (նախկին Twitter)-ի հետ։ Նույն կերպ Meta գաղափարն սկսեց «բոլտ ու գայկեքից» թուլանալ, որովհետև չէր կարող մրցել Իլոն Մասքի ստեղծած տիեզերքի հետ։
Էս տեմպերով Մարքը պետք ա շատ լուրջ մտածի իր հետագա քայլերի ու որոշումների մասին, որովհետև արդեն իսկ Telegram-ը հասնում ա WhatsApp-ին, TikTok-ը Instagram-ին, իսկ Մարքի գլուխգործոց Facebook-ն արդեն կորցնում ա իր արդիականությունը, որովհետև նորությունների համար մարդիկ մտնում են X, շփման համար Instagram, իսկ աշխատանքի համար LinkedIn կամ Reddit:
Մարքը եթե չհասկանա, որ ինքը Մասք չի, ապա իր ձեռքով կկործանի իր իսկ ձեռքով ստեղծած իմպերիան»։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր