ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+4 °C, +4 °C ... +9 °C Վաղը`+9 °C
«Պետրո՛ս, քեզ լավ հիշում եմ և՛ Ռոբերտ Քոչարյանի, և՛ Սերժ Սարգսյանի ժամանակ». Աղվան Վարդանյան
10:36, 01.12.2023 | mamul.am
10360 | 2

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն «Առաջին ալիք»-ի եթերում խոսելով Բաքվի բանտում գտնվող Արցախի նախկին պաշտոնյաների ու ՀՀ իշխանության անգործության մասին՝ դիմել է Պետրոս Ղազարյանին. «Էսպես ասեմ, որ չնեղվես. մեր երկրի ու քո իշխանությունը մի բառ խոսո՞ւմ է էս մասին, մի գործ անո՞ւմ է էս ուղղությամբ: Նման նվաստացում, երբ Ալիևը դուրս է գալիս Ստեփանակերտի հրապարակ և Արցախի երեք նախագահներին կլոուններ է ասում, երբ կլոունը ՀՀ-ում է նստած 5 տարի, կա՞ արժանապատվություն, պետականության ձգտում: Ադրբեջանը ՀՀ տարածքում է, ինքը շարունակում է բանակցել՝ նոր զիջումների թեմայով: Սա՞ է քո ուզած պետությունը: Պետրո՛ս, ես քեզ հրաշալի հիշում եմ և՛ Ռոբերտ Քոչարյանի, և՛ Սերժ Սարգսյանի տարիներին, սա՞ է քո պատկերացրած իշխանությունը, եթե այո, վաղն էլ տեղ կունենաս, խնդիր չկա»: Ղազարյանն արձագանքել է. «Բերեք իմ դարդերը թողեք, ես մի կերպ կլուծեմ իմ դարդերը»:

«Պետրո՛ս, քեզ լավ հիշում եմ և՛ Ռոբերտ Քոչարյանի, և՛ Սերժ Սարգսյանի ժամանակ». Աղվան Վարդանյան
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր