ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
-2 °C, -2 °C ... +7 °C Վաղը`+9 °C
Տարեսկզբից ամենահարուստ ռուսաստանցի գործարարների կարողությունն ավելացել է 38,575 մլրդ դոլարով. #Bloomberg
17:25, 01.12.2023 | mamul.am
3283 | 1

Տարեսկզբից ամենահարուստ ռուսաստանցի գործարարների կարողությունն ավելացել է 38,575 մլրդ դոլարով: Այս մասին վկայում են Bloomberg գործակալության «Միլիարդատերերի ինդեքսի» (Bloomberg Billionaires Index) տվյալները:

Ըստ այդմ, տարեսկզբից «Լուկօյլ»-ի հիմնադիր Վագիթ Ալեքփերովը վաստակել է 9,14 մլրդ դոլար, նրա կարողությունն ավելացել է մինչև 24,5 մլրդ դոլար: «Եվրոքիմ»-ի և ՍՈՒԵԿ-ի համահիմնադիր Անդրեյ Մելնիչենկոյի կարողությունն ավելացել է 4,03 մլրդ դոլարով՝ հասնելով 17,2 մլրդ դոլարի: «Լուկօյլ»-ի նախկին փոխնախագահ Լեոնիդ Ֆեդունը վաստակել է 3,89 մլրդ դոլար, նրա կարողությունը կազմում է 9,76 մլրդ դոլար:

Գործակալությունը 2012 թվականի մարտից հրապարակում է Bloomberg Billionaires Index-ը, որում ներկայացվում են տվյալներ մոլորակի 500 ամենահարուստ մարդկանց կարողության մասին:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր