ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +12 °C ... +19 °C Վաղը`+22 °C
«Մենք երեք մատի կոմբինացիա կստանանք Ադրբեջանից». Հրանտ Բագրատյան
11:00, 01.12.2023 | mamul.am
2717 | 2

ՀՀ նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը 168TV-ի եթերում հայտարարել է, որ իրենց հաշվարկով՝ Ադրբեջանի կողմից օկուպացված ՀՀ տարածքը 840 քառ. կմ է և ոչ թե 200-300՝ ինչպես նշում են ՀՀ տարբեր պաշտոնյաներ: «Վաղուց եմ հայտարարել՝ եթե սահմանազատում չկա, խաղաղության պայմանագիր մի ստորագրեք, ոչինչ չեք ստանա: Այսինքն, եթե թշնամի պետության հետ առանց դելիմիտացիայի խաղաղության պայմանագիր ես ստորագրում, միանգամից արդարացնում ես այն, ինչ ինքը գրավել է: Օրեր առաջ Ալեն Սիմոնյանին հարց տվեցին՝ բա էդ անկլավ-մանկլավ, գծեր-մծեր, ասեց՝ հիմա դրա ժամանակը չի: Եթե դու ստորագրեցիր, առնվազն ընդեղ, որտեղ ինքը կանգնած ա, համարելու ա իրա սահմանը: Ասեց՝ դրանից հետո կսկսվի, իբր թե մենք էլ կարող ա մի բան հետ ստանանք. մենք երեք մատից կոմբինացիա կստանանք Ադրբեջանից: Ինչի՞ պիտի Ադրբեջանը զիջի, ի՞նչն ա իրան ստիպելու, ո՞վ ա զորքով գալու ստիպի»,- նշել է Բագրատյանը՝ հավելելով, որ ոչ մի լավ բան չի սպասում:

«Մենք երեք մատի կոմբինացիա կստանանք Ադրբեջանից». Հրանտ Բագրատյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր