ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, -2 °C ... +5 °C Վաղը`+7 °C
«Փաշինյանը Հայաստանի Երրորդ Հանրապետության համար նույն դերակատարությունն ունի՝ ինչ Նաիրի Հունանյանը». Սուրենյանց
11:36, 01.12.2023 | mamul.am
2461 | 0

«Նիկոլ Փաշինյանը քաղաքական առումով ոչ մեկա, դրա համար չարժե իր մասին շատ խոսել»,- «Ո՞ւր են տանում հայաստանյան քաղաքական զարգացումները» թեմայով քննարկման ժամանակ հայտարարել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը: «Փաշինյանը Հայաստանի Երրորդ Հանրապետության համար նույն դերակատարությունն ունի՝ ինչ Նաիրի Հունանյանը: Մեկը գնդակահարել է պետական ինստիտուտները, մյուսը՝ երկրի բովանդակությունը: Պետք է գտնել հասարակությանը կոնսոլիդացնող նոր իդեա: Ընդդիմության առաքելություն է՝ չտրվել իշխանության նարատիվին: Ընդդիմությունը պետք է դառնա դառը դեղահաբերով ճշմարտություն ասող սեգմենտ: Փաշինյանին հեռացնելը պարտադիր է, բայց դրանով երրորդ հանրապետության հիմքում ընկած ազգային նախագիծը հետ չես բերելու: Ոնց որ՝ Հունանյանին ոչնչացնելով Կարեն Դեմիրճյանին ու Վազգեն Սարգսյանին հետ չենք կարող բերել»,- հավելել է քաղաքագետը:

«Փաշինյանը Հայաստանի Երրորդ Հանրապետության համար նույն դերակատարությունն ունի՝ ինչ Նաիրի Հունանյանը». Սուրենյանց
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր