ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+3 °C, +3 °C ... +9 °C Վաղը`+6 °C
ՀՀ Անվտանգության խորհրդի գրասենյակը դատարկ նամակներ է ուղարկում
12:24, 01.12.2023 | mamul.am
2219 | 1

ՀՀ ԱԽ գրասենյակն այսօր էլեկտրոնային փոստով մամուլի հաղորդագրություն էր տարածել, որը, սակայն, դատարկ էջ էր՝ հետևյալ նախաբանով. «Հարգելի՛ լրատվամիջոցներ, կից կարող եք տեսնել ԱԽ գրասենյակի նոր մամուլի հաղորդագրությունը: Հարգանքով, ԱԽ գրասենյակ»:

ԱԽ գրասենյակի ուղարկած դատարկ հաղորդագրությունը

Քիչ անց ԱԽ գրասենյակը նոր հաղորդագրություն ուղարկեց, որտեղ գրված էր. «Դեկտեմբերի 2-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Ամերիկայի Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգթոն, որի ընթացքում նախատեսվում է քննարկել ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների զարգացման օրակարգը»:

ԱԽ գրասենյակի ուղարկած նոր հաղորդագրությունը

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր