ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +2 °C ... +12 °C Վաղը`+11 °C
«Պետական կամ համայնքային տրանսպորտի կայանատեղի վճարը կվճարվի ժողովրդի գրպանից». Փայլակ Թադևոսյան
03:06, 02.12.2023 | mamul.am
2632 | 0

«Հարկատուների պաշտպանություն» ՀԿ ղեկավար Փայլակ Թադևոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «2024 թվականի հունվարի 1-ից ավտոկայանատեղի վճարը 160 հազար դարձնելու դեպքում կայանելու հնարավորություն կունենան իշխանավորները և հարուստները: Ի դեպ, պետական կամ համայնքային տրանսպորտային միջոցների կայանատեղի վճարը կվճարվի պետական կամ համայնքային բյուջեների միջոցներից, այսինքն էլի ժողովրդի հաշվին:
Իսկ հասարակ ժողովուրդը, հասարակական տրանսպորտում խցկված, հասարակական տրանսպորտի պատուհանից կհաշվի պետական և թանկարժեք մեքենաները և կհասկանա, որ այնուամենայնիվ, իշխանությունները սիրում են իրենք իրենց և հարուստներին»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր