ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +3 °C ... +10 °C Վաղը`+10 °C
«Նրանք չէին դատվի, եթե չլինեին «ճիշտ կրոնի» դեմ քաղաքականապես ակտիվ». Սուրեն Սահակյան
01:18, 02.12.2023 | mamul.am
3009 | 0

Հասարակական գործիչ Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Որպես նախկինում, ներկայում ու ապագայում քաղաքական բանտարկման վտանգի տակ եղած մի մարդ, ուզում եմ ասել հետևյալը. երբ երկրում չկա արդար գործող իրավապահ համակարգ, էն, թե երբ դու դա քո մաշկի վրա կզգաս, ընդամենը ժամանակի հարց ա։
Երբ երկրում չկա արդար դատական համակարգ ու երբեք չես իմանա, թե ով էր կատարել հանցանք, իսկ ով՝ ոչ, երբ քրեական գործեր բացելով ու փակելով մեխանիկորեն խմբագրվել են բազմաթիվ ՏԻՄ ընտրությունների արդյունքներ, երբ քաղաքական «ճիշտ կրոնը» դավանելու դեպքում ազատության մեջ են ողջ կյանքը պաշտոն զբաղեցրած միլիոնատերեր... այ էս ու բազմաթիվ այլ եթեների դեպքում ես չեմ կարող հավատալ, որ քաղաքական խոսք ասող մարդկանց բանտ են նստեցնում «օրենքի գերակայության» շրջանակներում։ Ես նույնիսկ չեմ խորանում մարդիկ արել են էն, ինչի համար մեղադրվում են (մեխանիզմ էլ չունեմ խորանալու), բայց համոզված եմ, որ նրանք չէին դատվի, եթե չլինեին «ճիշտ կրոնի» դեմ քաղաքականապես ակտիվ։ Մարդիկ կան, ովքեր դե ֆակտոյից բացի նաև դե յուրե են դատվում քաղաքական խոսքի համար։ Էս բոլոր մարդիկ քաղբանտարկյալներ են։
Ու հույս ունեմ, որ մեր ժողովրդի պայքարի արդյունքը կլինի այն, որ անմեղ մարդիկ ի վերջո կհայտնվեն ազատության մեջ, իսկ մեղավորների մեղքը կապացուցվի բոլորի համար անվիճելի ձևով ու վստահելի դատարանով»:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր