ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+8 °C, +3 °C ... +9 °C Վաղը`+10 °C
«ՀՀ իշխանությունն ուզում է հանրության մոլորված հատվածին համոզել, որ թուրքերի հետ կարելի է բարեկամություն անել»․ Տ․ Աբրահամյան
10:48, 02.12.2023 | mamul.am
1125 | 2

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Տհաճ է հետևել, թե ինչպես է ցեղասպան Թուրքիան տարբեր միջազգային ամբիոններից խոսում մարդասիրության, կյանքի իրավունքի և խաղաղության մասին:
Այն նույն Թուրքիան, որը հովանավորել ու հովանավորում է տարբեր երկրներում պատերազմներն ու ահաբեկչությունը: Ցավոք, դա նաև հայ ժողովուրդն է իր մաշկի վրա զգացել:
Ի դեպ, Թուրքիայի քննադատության թիրախում հայտնված Իսրայելը և՛ 2016-ին, և՛ 2020-ին և՛ դրանից հետո, նույն Թուրքիայի հետ համատեղ զինում ու պաշտպանում էր Ադրբեջանի ագրեսիան Արցախի ու Հայաստանի դեմ:
Թուրքիայի գլխավոր դաշնակից Ադրբեջանն էլ քարոզչական, քաղաքական, էներգետիկ և մի շարք առումներով այսօր սատարում է Իսրայելի ռազմական գործողությունները պաղեստինի ժողովրդի դեմ:
Դե Հայաստանի իշխանությունն էլ ստեղծված իրավիճակում ուզում է հանրության` դեռևս չկողմնորոշված, մոլորված հատվածին համոզել, որ թուրքերի հետ կարելի է բարեկամություն անել, խաղաղության հասնել և պետականություն չկորցնել:
Իսկ իրականում Հայաստանն այսօր շատ նման է խորտակվող նավի, որի նավապետը միայն սեփական կյանքի ու բարեկեցության մասին է մտածում»։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր