ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+4 °C, +2 °C ... +9 °C Վաղը`+6 °C
Դատախազությունը պահանջում է «Մապի Ալիկից» բռնագանձել 1.3 մլրդ-ի գույք ու 61 մլն դրամ
11:00, 02.12.2023 | mamul.am
2448 | 0

ՀՀ գլխավոր դատախազությունը տեսանյութ է տարածել ֆեյսբուքյան էջում՝ կրց գրառմամբ․ «Գլխավոր դատախազությունը, հօգուտ Հայաստանի Հանրապետության, պահանջում է նախկին պատգամավոր Ալեքսան Պետրոսյանից և նրան փոխկապակցված անձանցից բռնագանձել՝

Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Սայաթ-Նովա փողոցի արտադարամասը.

Արմավիրի մարզի Արտամետ գյուղում գտնվող 2 հողակտորները.

Արմավիրի մարզի Տալվորիկ գյուղում գտնվող 4 հողակտորները.

Արմավիրի մարզի Լենուղի գյուղում գտնվող 2 հողակտորները.

«ՄԱՊ» ՓԲ ընկերության բաժնետոմսերի 60,9 տոկոսը կամ 19.914 հատ բաժնետոմսեր.

61 մլն դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել.

1 մլրդ 298 մլն 273 հազար դրամ՝ որպես ապօրինի ծագում ունեցող գույքի օգտագործումից ստացված եկամտի մնացորդ:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր