ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +3 °C ... +10 °C Վաղը`+10 °C
«Արցախցիների՝ ՀՀ-ում բնակեցման հարցի արժեքը 5 մլրդ դոլարի սահմաններում է»․ Հայկ Խանումյան
13:18, 02.12.2023 | mamul.am
2518 | 0

Արցախցի նախկին պաշտոնյա Հայկ Խանումյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանի Հանրապետությունը կանգնած է լուրջ հումանիտար խնդրի առջև։ Երկարաժամկետ ու հիմնական լուծում պետք է տա 150 հազար արցախցիների՝ Հայաստանում բնակեցնելու և տնտեսության մեջ ինտեգրելու խնդրին։ Խոսքը նոր բնակֆոնդի կառուցման, ընտանեկան բիզնեսների ստեղծման ու տնտեսական տարբեր ծրագրերի ֆինանսավորման մասին է։ Այս ամենի մոտավոր արժեքը 5 միլիարդ դոլար է, որի կեսը կարող է լինել լիզինգի տեսքով (որոշակի ժամանակում շահառուների կողմից վերադարձելի գումար)։
Ի՞նչ պետք է անի ՀՀ կառավարությունն այս գումարը գտնելու համար։ Նորմալ ձևակերպի խնդիրը, ներկայացնի այն միջազգային կառույցներին և պետություններին՝ խնդրելով աջակցություն հումանիտար այս խնդրի լուծման համար։ ՀՀ կառավարությունը պետք է ինտենսիվ բանակցի միջազգային ֆինանսական կառույցների և կառավարությունների հետ՝ ՀՀ արտաքին պարտքը զիջելու համար։ Դա հնարավորություն կտա արտաքին պարտքի սպասարկման գումարն ուղղել այս խնդրի լուծմանը, հնարավորություն ունենալ պարտքով նոր գումարներ ներգրավել տրաբեր ծրագրերի համար։
Ի՞նչ չպետք է անի ՀՀ կառավարությունը։ ՀՀ կառավարությունը չպետք է հայտարարի, որ իրեն հաջողվել է լուծել արցախցիների խնդիրները, միակ պետությունն է, որ այսքան կարճ ժամանակահատվածում լուծել է ավելի քան 100 հազար մարդու տեղավորման հարց և այլն։
Էլի եմ կրկնում, արցախցիների Հայաստանում բնակեցման հարցի արժեքը 5 միլիարդ դոլարի սահմաններում է։ Կիսալուծումները բերելու են լուրջ արտագաղթի։ Պաշտոնական տվյալներով Հայաստանից օրական հեռանում է 100-ից ավելի արցախցի։ Արցախի կորուստը վերջին հարյուրամյակի հայության ամենամեծ կորուստն է, այդ կորուստն ավելի կմեծանա, եթե կորցնենք արցախցիներին»։

Աղբյուրը` Հայկ Խանումյան
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր