ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
-4 °C, -4 °C ... +6 °C Վաղը`+7 °C
«Արա՛, գոնե հավաքվեք իրար գլուխ, փորձեք սուտը նույնը սարքել»․ Հայկ Մամիջանյան
11:48, 02.12.2023 | mamul.am
3139 | 2

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Հայկ Մամիջանյանը, 168TV-ի եթերում անդրադառնալով «Արցախը տալու» վերաբերյալ ՀՀ տարբեր պաշտոնյաների տարբեր հայտարարություններին, ասել է հետևյալը․ «Արա՛, գոնե հավաքվեք իրար գլուխ, փորձեք գոնե սուտը նույնը սարքել․ մեկդ ասում է՝ Ղարաբաղը 2016-ին են տվել, Խաչատուրյանն ասում է՝ 1991-ին են տվել, էն մյուսն ասում է՝ 2018-ին են տվել․ ե՞րբ են տվել Ղարաբաղը։ Շատ լրագրողներ Խաչատուրյանի արտահայտությունից հետո զանգում, մեկնաբանություն էին ուզում, մերժել եմ՝ պարզ պատճառով․ երբ ես տանը հեռուստացույցով Փաշինյանին եմ նայում ու իրա էդ ապուշությունները որ ասում ա, դինամիկին չեմ ասում չէ՞՝ էս ի՞նչ հիմարություն ես ասում, Փաշինյանի՛ն եմ ասում։ Մի դինամիկ էլ Խաչատուրյանն ա, ինչի՞ պիտի իրան պատասխանեմ, ինքը նախագահ ա աշխատում Փաշինյանի մոտ»։ Խոսքն ուղղելով վարչապետին՝ պատգամավորը հայտարարել է․ «Այո՛, դու ես հանձնել Ղարաբաղը, դու առաջինն ես եղել, ով ասել ա՝ Ղարաբաղն Ադրբեջան ա»։

«Արա՛, գոնե հավաքվեք իրար գլուխ, փորձեք սուտը նույնը սարքել»․ Հայկ Մամիջանյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր