ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
-3 °C, -3 °C ... +7 °C Վաղը`+9 °C
«Լրջագույն խնդիրներից է ինքնաճանաչողության ու սեփական ցանկությունների մեջ կողմնորոշվելու հարցը». Արմեն Պետրոսյան
01:18, 03.12.2023 | mamul.am
1524 | 0

Տարածաշրջանի հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մեր հասարակության ու ժողովրդի լրջագույն խնդիրներից է ինքնաճանաչողության ու սեփական ցանկությունների մեջ կողմնորոշվելու հարցը։ Նշվածի ամենաակնառու օրինակը դրսևովում է հարևանների/օտարների հետ հարաբերվելու ձևաչափերում։
1. Թուրք-ադրբեջանցիների հետ պատմական ու ներկա թշնամանքը հաշվի առնելով՝ օբյեկտիվորեն խուսափում/հրաժարվում ենք հարաբերվել։
2. Ռուսները երեկ եղբայր/դաշնակից էին, այսօր դարձել են թշնամուց 5 պակաս, իսկ ռուսերեն խոսքը Հայաստանում ոմանց մոտ սրտխառնոցի տիպի զգացողություններ է առաջացնում։
3. Իրանը մեր բնական դաշնակիցն է, բայց տարբեր առիթներով Հայաստան այցելող իրանցիներին «թուրք» ենք անվանում ու նրանց հանգստի դրսևորումներից մեղմ ասած՝ «հուզվում»։
4. Մինչև երկինք ու մի քիչ էլ վեր ոգևորվում ենք Հնդկաստանի հետ անվտանգային ոլորտում համագործակցությունից, հնդկական զենքերից, բայց Հայաստանում հաստատված հնդիկներին ինչ-ասես չենք ասում...
Իհարկե, հասկանում եմ՝ նման վարքագիծը պատմականորեն ձևավորված ազգային բնավորության բարդույթներից է՝ փակ ապրելու, օտարներից օբյեկտիվորեն միշտ զգուշանալու իրողությամբ պայմանավորված, բայց հիմա իրավիճակն այլ է։
Լավ, թե վատ, ունենք պետություն, եթե ինչ-որ խնդրի հետ կապված մտավախություն կա, պետք է դիմել համապատասխան պետական իստիտուտներին, ոչ թե հեռախոսն ու մահակը կամ հեռախոս/մահակն առած հարձակվել օտարերկրացիների վրա, հետո տեսախցիկով վավերագրված «հայրենասիրական գլուխգործոցը» տարածել որտեղ հնարավոր է, «քանի դեռ չեն ջնջել»))։ Ի դեպ, էդ գլուխը գովելու անգերազանցելի ունակությունն էլ ազգային բնավորության յուրօրինակ գծերից է՝ էլի պատմությամբ պայմանավորված))։
Եվ վերջում։ Ցանկացած նորմալ պետության առաջնային խնդիրներից մեկը սեփական քաղաքացիների իրավունքների պաշտպանությունն է նաև արտերկրում։ Իրան լինի, Հնդկաստան, ԱՄՆ, թե Ավստրալիա (Ռուսաստանն այլևս երբեք, ռուսները մեզ դավաճանել են))... եթե նրա քաղաքացիներին որևէ երկրում անարգում են, ապա այդ երկրի հետ հանուն ինչի՞ պետք է բարեկամություն/եղբայրություն անի...»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր