ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+27 °C
«Ի՞նչն է պատճառը, որ 2 ամիս հետաձգվել է»․ Փաշինյանը նկատողություն արեց
16:30, 02.12.2023 | mamul.am
4012 | 1

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Կոտայքի մարզի Ջրառատ բնակավայրի նորակառույց միջնակարգ դպրոց: Դպրոցի կառուցման շինարարական աշխատանքները պետք է ավարտվեին օգոստոսին: «Ի՞նչն է պատճառը, որ 2 ամիս հետաձգվել է․․․ եթե մրցույթ ենք դնում, շինարարություն է գնում, չենք պլանավորո՞ւմ՝ ինչը երբ պետք է տեղի ունենա»,- դիմելով Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյան՝ ասել է Փաշինյանը։ Ավելի ուշ՝ աշակերտների հետ հանդիպման ժամանակ, վարչապետը նշել է․ «Կներեք, մի քիչ հետաձգվեց, ասում են՝ ուշ լինի, նուշ լինի»։

Վարչապետն այցելել է Ջրառատի նորակառույց միջնակարգ դպրոց
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր