ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+3 °C, 0 °C ... +8 °C Վաղը`+9 °C
«Ալիևը թույլ չի տա, որ Նիկոլին վտանգ սպառնա, պատերազմ կսկսի»․ Սուրեն Սահակյան
18:14, 02.12.2023 | mamul.am
2797 | 1

Այսօր երեկոյան ակցիայի ժամանակ լրագրողի հարցին` մինչև երբ եք այս տեմպերով շարժվելու, «Զանգ» շարժման առաջնորդներից Սուրեն Սահակյանը պատասխանեց, որ այս հարցը վերաբերում է ՀՀ բոլոր քաղաքացիներին, ովքեր շարունակում են ապրել այստեղ: «Կուսակացական կլինի, անկուսակցական կլինի, ՔՊ-ական կլինի, թե որևէ այլ կուսակցությունից, եթե ուզում է ապրել այստեղ ու ապրել հայկական միջավայրում, ապա ես ողջունում եմ նրա մասնակցությունն այստեղ»:

Հարցին` տարբեր մարդիկ ձեզ մեղադրում են տարբեր ճամբարների, թևերի անդամ լինելու համար, Սահակյանը պատասխանեց, որ ինքը նման մտավախություն չունի, որ իրեն կարող են կապել ինչ-որ ուժի հետ, քանի որ խաղադրույք է դրված Հայաստանի լինել-չլինելը:

Ըստ Սահակյանի, եղանակային պայմանները այժմ մեր օգտին են և այդպես են լինելու մինչև փետրվար: «Որովհետև եթե գարունը գա և գարնանը Նիկոլ Փաշինյանին վտանգ սպառնա, ես վախենամ` Ալիևը թույլ չտա, որովհետև պատերազմով կլինի, սրմամբ կլինի, թե ինչով կլինի, նա թույլ չի տա, որ Նիկոլ Փաշինյանին վտանգ սպառնա»,- կարծում է Սուրենյանը:

«Ալիևը թույլ չի տա, որ Նիկոլին վտանգ սպառնա, պատերազմ կսկսի»․ Սուրեն Սահակյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր