ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, 0 °C ... +9 °C Վաղը`+10 °C
«Բոլորը խոստովանել են, որ Զանգեզուրի միջանցքի նման նարատվիները չեն կարող իրագործվել». Ադրբեջանում Իրանի դեսպան
20:24, 02.12.2023 | mamul.am
3819 | 0

Ադրբեջանում Իսլամական Հանրապետության դեսպան Սեյյեդ Աբբաս Մուսավին «Արաքսի միջանցքը» թեմայով մասնագիտացված նիստում հայտարարել է, որ իրենք ականատես են, որ նոր էջ է բացվում Իրանի Իսլամական Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության հարաբերություններում. «Կառավարությունը ձգտում է հարաբերությունների համակողմանի զարգացման և Արաքսի ճանապարհային միջանցքի մասին համաձայնագրի իրականացման»։

Մուսավին հավելել է. «Այսօր մենք կանգնած ենք նոր Կովկասի առջև, և մենք պետք է փորձենք ակտիվ դերակատարությամբ հանդես գալ այս նոր միջավայրում, որը Հարավային Կովկասը կվերածի աշխարհի տարանցիկ և առևտրային անցուղու»:

«Ղարաբաղն Ադրբեջանի տարածքին ամբողջությամբ կցվելուց հետո Կովկասում խաղաղության և զինադադարի հաստատման տարբեր նարատիվներ են առաջ քաշվել, իսկ այդ ընթացքում արևմտյան երկրները փորձել են իրենց սխալ նարատիվների հիմամբ Իրանին այս տարածաշրջանի հավասարումներից հանելու հարցին հետամուտ լինել, սակայն տարբեր մակարդակներում ձեռնարկված միջոցառումների արդյունքում այս հարցը դուրս է եկել օրակարգից:

Տարածաշրջանային և միջազգային գործողություններով, որոնց մենք ականատես ենք, բոլորը խոստովանել են, որ Զանգեզուրի միջանցքի նման նարատվիները չեն կարող իրագործվել: Այս համատեքստում Արաքսի ճանապարհային միջանցքի ստեղծման մասին երկու երկրների պայմանավորվածությունը պատեհ հնարավորություն է, ընդ որում մենք պետք է ազգային և նույնիսկ միջազգային մոտեցում ունենալով, այն իրականացնելու համար՝ ազգային ու տարածաշրջանային տարբեր մակարդակներում ստեղծենք ներքին տեսական և գործառնական առավելագույն լայն կոնսենսուս»,- նրա խոսքերն է մեջբերում Pars Today-ը

«Վերջին հանդիպումներում երկու երկրների ղեկավարներն ընդգծել են Արաքսի ճանապարհային միջանցքի ստեղծման մասին համաձայնագրի իրակագործման անհրաժշետությունը և Ադրբեջանի նախագահը կարգադրել է 8 մլն դոլար հատկացնել Աղբանդ-Քալալե կամրջի նախագծի իրագործմանը, իսկ երկաթուղային կապը նույնպես կիրականացվի ապագայում՝ Ադրբեջանի 500 մլն դոլարի ներդրմամբ,- ասել է Մուսավին` հավելելով,- այսօր մենք պետք է ուշադրություն դարձնենք այն փաստին, որ յուրաքանչյուր ձայն, որը բարձրացվում է Իրանի և Ադրբեջանի երկու երկրների միջև տարաձայնությունների և տարանջատման ուղղությամբ, բարեկամի ու բարյացակամորեն հնչած ձայն չէ, և մենք պետք է օգտագործենք ստեղծված հնարավորությունները առավելագույնի հասցնելու՝ Ադրբեջանի կառավարության և ժողովրդի հետ համագործակցությունը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր