ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+7 °C, 0 °C ... +7 °C Վաղը`+5 °C
«Դե արի քննիչին բացատրի, որ դա մեջբերում է Շեքսպիրի «Համլետ»-ից»․ Գառնիկ Իսագուլյան
12:00, 03.12.2023 | mamul.am
3536 | 0

Ինչպես հայտնել էինք, օրեր առաջ «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը, բռնության կոչի կասկածանքով, հրավիրվել էր կենտրոնի քննչական՝ հարցաքննության: «Չգիտենք՝ ինչ դրվագի մասին է խոսքը, Իսագուլյանը երբևէ իրեն թույլ չէր տա նման կոչ աներ, բայց էս պետությունը, ոնց նայում ենք, Իսագուլյանին հանգիստ չի ուզում թողնի, մենք էլ հանգիստ չենք նայելու, պայքարելու ենք»,- լրագրողների հետ զրույցում ասել էր փաստաբան Աննա Ծառուկյանը:

«Իմնեմնիմի» Podcast հաղորդման շրջանակում Իսագուլյանը մանրամասներ է ներկայացրել քրեական նոր վարույթի վերաբերյալ․ «Ըստ էության, դարձյալ հիմնված է իմ բանավոր ելույթների վրա, ընդ որում, դրանք իմ հաղորդաշարի տարբեր դրվագներ են, որոնք կոնտեքստից հանում են ու, եթե էդտեղ մի քիչ զայրացած եմ խոսել իշխանության մասին, իրենց ցանկությամբ ինչ-որ հոդված են դնում ու նախաձեռնում են վարույթ։ Օրինակ, իմ հաղորդումներից մեկի ժամանակ, եղել է, որ Շեքսպիրի «Համլետ»-ի մենախոսությունից եմ ցիտել․

«Լինել թե չլինել, այս է խնդիրը.

Ո՞րն է հոգեպես ավելի ազնիվ,

Տանել գոռ բախտի պարսաքարերը և սլաքները,

Թե զենք վերցնել ցավ ու վշտերի մի ծովի ընդդեմ,

Եվ դիմադրելով՝ վերջ տալ բոլորին»։

Սա կարող են դիտարկել, որ ես բռնության կոչ եմ արել։ Դե արի քննիչին բացատրի, որ, տղա՛ ջան, դա մեջբերում է Շեքսպիրի «Համլետ»-ից։ Իհարկե, ես սա օրինակ եմ բերում»,- ասել է Իսագուլյանը։

«Դե արի քննիչին բացատրի, որ դա մեջբերում է Շեքսպիրի «Համլետ»-ից»․ Գառնիկ Իսագուլյան
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր