ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+7 °C, +3 °C ... +10 °C Վաղը`+10 °C
«Մենք եղել ենք անվտանգություն արտադրող և ոչ թե՝ սպառող երկիր»․ քաղաքագետ
12:30, 03.12.2023 | mamul.am
1231 | 0

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը տեսանյութ է տարածել ֆեյսբուքյան իր էջում՝ կից գրառմամբ․ «Մինչև 44-օրյա պատերազմում պարտությունը, Հայաստանը եղել է տարածաշրջանի անվտանգության հիմնական երաշխավորներից մեկը։ Մենք եղել ենք անվտանգություն արտադրող և ոչ թե՝ սպառող երկիր։ Բայց հիմա մենք անվտանգություն սպառող երկիր ենք, մեզ բոլորն ուզում են գալ և օգնել, բայց բոլորը միասին չեն կարողանում այնպես անել, որ այս կործանարար ընթացքից դուրս գանք։ Հետևաբար՝ մենք ինչպե՞ս ենք սպասարկելու ոչ միայն մեր, այլև ընդհանրապես տարածաշրջանի խաղաղության օրակարգը։ Դրա ռեսուրսը չկա»։

«Մենք եղել ենք անվտանգություն արտադրող և ոչ թե՝ սպառող երկիր»․ քաղաքագետ
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր