ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
-2 °C, -2 °C ... +9 °C Վաղը`+11 °C
«ԱՄՆ-ը թույլ չի տա Ռուսաստանին՝ հաղթել Ուկրաինայի դեմ պատերազմում»․ Օսթին
13:48, 03.12.2023 | mamul.am
3750 | 3

ԱՄՆ-ը նպատակադրված է օգնել Կիևին՝ ռազմական օգնության մատակարարման հարցում, Politico-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը։ Նրա խոսքով՝ Վաշինգթոնը թույլ չի տա Ռուսաստանին՝ հաղթել Ուկրաինայի դեմ պատերազմում, կամ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժմանը՝ Իսրայելի դեմ հակամարտությունում։

«Մենք նաև թույլ չենք տա, որ մեր թշնամիները պառակտեն կամ թուլացնեն մեզ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։

Պենտագոնի ղեկավարը հավելել է, որ ԱՄՆ-ն ի վիճակի է կատարել իր պարտավորությունները դաշնակիցների հանդեպ և օգնություն ուղարկել ինչպես Իսրայելին, այնպես էլ Ուկրաինային։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր